Այսօր, նոյեմբերի 7-ին ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության նախավերջին` 27-րդ տուրը: Վերջին խաղում Փյունիկը Հանրապետական ստադիոնում ընդունեց Գանձասարին եւ առավելության հասավ 3:0 հաշվով: Գոլի հեղինակ դարձան Էդգար Մալաքյանը, Գեւորգ Ղազարյանը եւ Մարկոս Պիզելին:

Փյունիկը վաստակեց 62 միավոր եւ մեկ միավորով շրջանցեց Բանանցին:

Վերջին տուրում Փյունիկի մրցակիցը Կիլիկիան է, Բանանցինը` Շիրակը:

Հիշեցնենք, որ երրորդ տեղն արդեն ապահովել է Երեւանի Ուլիսը: