Ադրբեջանում նոյեմբերի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընտրողների մասնակցությունը, նախնական տվյալներով, կազմել է 50,14 տոկոս, ինչը 3,54 տոկոսով ավելի է 2005թ. խորհրդարանական ընտրությունների ցուցանիշից: Ընտրություններին մասնակցել է ավելի քան 2,48 միլիոն մարդ:
Ընտրությունները կայացած համարելու համար Ադրբեջանի օրենսդրությունը սահմանափակումներ չի նախատեսում, ընտրությունները կայացած են համարվելու ցանկացած մասնակցության պայմաններում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 7-ի առավոտյան Ադրբեջանում մեկնարկել էին խորհրդարանի՝ Միլլի Մեջլիսի ընտրությունները, որոնք ավարտվել են ժամը 19-ին: 125 պատգամավորական մանդատների համար պայքարում էին 690 թեկնածուներ: Երկրում 4 մլն 950 հազար ընտրող է գրանցված:
«Ազադլիգ» ռադիոկայանը հայտնել է բազմաթիվ խախտումների մասին, եւ ոստիկանության կողմից դիտորդների աշխատանքի խոչընդոտում, որոշ տեղամասերում քվեարկության դադարեցում, ճնշումների կիրառում, քվեաթերթիկների լցոնում, կարուսել եւ բազմաթիվ այլ խախտումներ:





























