Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջանֆրանկո Ֆինին կտրուկ քննադատել է վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին, հաղորդում է BBC-ն:
Ֆինին հայտարարել է, թե Բեռլուսկոնին պետք է քաղաքական խիզախություն ցուցաբերի եւ հրաժարական տա: Միեւնույն ժամանակ Ֆինին նշել է, որ եթե Բեռլուսկոնին հրաժարական չտա, Ֆինիի ղեկավարած «Իտալիայի ապագա եւ ազատություն» կազմակերպության անդամ նախարարները հրաժարական կներկայացնեն:
Տեղական քաղաքական վերլուծաբանների կարծիքով, պատգամավորների պալատի նախագահը փաստացի վերջնագիր է ներկայացրել Իտալայի վարչապետին:
Իրենց հերթին իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ Բեռլուսկոնին մտադիր չէ լքել իր պաշտոնը, չնայած սպառնալիքներին:





























