Ամերիկյան Apple ընկերության բաժնետոմսերը աճուրդի ավարտին հասել են պատմական առավելագույնին՝ գերազանցելով մեկ արժեթղթի դիմաց 133 դոլարի ցուցանիշը։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով աճուրդի տվյալներին։
Ըստ երկուշաբթի օրը տեղի ունեցած աճուրդի՝ ընկերության արժեթղթերը թանկացել են 0.89 տոկոսով՝ մեկ բաժնետոմսի դիմաց հասնելով 133.29 դոլարի։
Նշենք, որ բաժնետոմսերի ամենաբարձր արժեքը եղել էր 2015-ի փետրվարին, երբ այն հասել էր 133 դոլարի:




























