Իսրայելում հաջորդ տարի բջջային հեռախոսի համար ծրագիր է մեկնարկելու, որը տեղեկացնելու է բնակչությանը հրթիռային հարձակումների մասին: Ծրագիրը մշակել է իսրայելական eViglio ընկերությունը Ericsson-ի հետ համատեղ:

Նախագիծը մեկնարկել է Լիբանանյան երկրորդ պատերազմից հետո, որի արդյունքում Իսրայելը ենթարկվել էր հրթիռային հարձակումների, եւ դրանից հետո անհրաժեշտ էր դարձել տեղեկացման համազգային համակարգի ստեղծումը, գրում է Mignews-ը:

Համակարգը թույլ է տալիս նախազգուշացումներ ուղարկել մի քանի լեզուներով (եբրայերեն, անգլերեն, ռուսերեն, արաբերեն եւ ամհարի), նաեւ կարող է օգտագործվել տարերային աղետների, երկրաշարժերի եւ փոթորիկների ժամանակ: