Վրաստանի խորհրդարանի շենքի առջեւ բողոքի գործողություն է կայացել 2007թվականի դեպքերի տարելիցի կապակցութամբ:
Հանրահավաքին մոտ հազար մարդ է մասնակցել: «Ազատ մտքի տուն» կազմակերպության ներկայացուցիչ Պաատա Բարաթաշվիլին առաջարկել է Սահակաշվիլիին անվստահություն հայտնելու գործըթնաց սկսել: Հավաքվածների առջեւ ելույթ են ունեցել վրացի քաղաքական եւ հասարակական գործիչներ: Ընդդիմությունը նախագահին մեղադրել է նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի եւ մեծահարուստ Բադրի Պատարկացիշվիլիի սպանության մեջ:
«Վրացական կուսակցության» առաջնորդներից Լեւան Գաչեչիլաձեն հայտարարել է, թե «նոյեմբերի 7-ը Վրաստանի արժանապատվության օրն է»:
2007թ. նոյեմբերի 7-ին ոստիկանությունը հատուկ միջոցների կիրառմամբ ցրել է ընդդիմության ցույցը: Միջոցառման ժամանակ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ ընդդիմության ակտիվիստների միջեւ:





























