Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը փետրվարի 12-14-ին, աշխատանքային այցով գտնվում էր Ստրասբուրգում:
Այցի ընթացքում Արցախի Հանրապետության օմբուդսմենն աշխատանքային հանդիպումներ ունեցավ Եվրոպայի խորհրդում և եվրոպական այլ կառույցներում:
Եվրախորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում,պատասխանելով լրագրողների հարցերին,Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյաննանդրադարձավ Ստրասբուրգում աշխատանքային քննարկումների ընթացքում իր հղած ուղերձներին, մասնավորապես նշելով,որ Արցախի ժողովուրդը՝ որպես եվրոպական արժեհամակարգի կրող, ցանկանում է և պատրաստ է առավել ընդգրկուն եվրոպական ներգրավվածություն ստանձնել` ի նպաստ Արցախ Հանրապետությունում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների շարունակական ամրապնդման:



























