Հայոց պատմությունը կներառվի «Կուբանագիտության» դասընթացում: Հոկտեմբերի վերջին «Ռուսաստանի հայերի միության» Սոչիի Լազարեւի շրջանի մասնաճյուղը դիմել է Սոչիի վարչակազմի գիտության եւ կրթության վարչության պետ Օլգա Մեդվեդեւային եւ Կրասնոդարի երկրամասի կթության եւ գիտության դեպարտամենտի ղեկավար Տատյանա Խլոպովային` առաջարկելով «Կուբանագիտություն» առարկայի դասընթացում ներառել դարեր շարունակ Կուբանում ապրող եւ Կրասնոդարում թվաքանակով երկրորդը համարվող հայերի պատմության, մշակույթի, ավանդույթների ու կրոնի մասին թեմաներ:
Սոչիի կրթության եւ գիտության վարչությունը որոշել է, որ «հայ հասարակության առաջարկները կարող են իրենց արտացոլումը գտնել «Կուբանագիտության» դասընթացի որոշ թեմաներում:
Այս մասին նշված է Օլգա Մեդվեդեւայի պաշտոնական նամակում:





























