Ռուսական Mail.ru ինտերնետային ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում իրականացրել է բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում (IPO): Տեղաբաշխվել են ընկերության բաժնետոմսերի մոտ 17 տոկոսը, որից հասույթը կազմել է մոտ 900 մլն դոլար։
Նշենք, որ Mail.ru-ն Facebook-ի բանետոմսերի 2,4 տոկոսի սեփականատերն է, ինչը նպաստել է իրականացրած IPO-ի հաջողությանը։ Այս տեղաբաշխման շնորհիվ Mail.ru-ն դարձել է բորսայում բաժնետոմսերի շրջանառություն ունեցող եվրոպական խոշորագույն ինտերնետային ընկերությունը։





























