Beeline-ը հայտարարում է 2017թ-ի փետրվարի 16-ից Թել-Սել, Իդրամ, Իզի Փեյ ընկերությունների տերմինալների միջոցով վճարումների ընդունման դադարեցման մասին:
Այս որոշման պատճառն է վերոնշյալ ընկերությունների անհավասար միջնորդավճարային քաղաքականության դրսեւորումը Beeline բաժանորդների հանդեպ: Բջջային կապի դիմաց վճարային տերմինալների միջոցով կատարվող վճարումների ժամանակ մյուս օպերատորներից 1001 եւ ավել դրամ վճարումներն ընդունվում են առանց որեւէ հավելյալ միջնորդավճարի, իսկ Beeline-ի բջջային կապի դիմաց միջնորդավճարը չի պահվում միայն սկսած 10 000 դրամից:
«Հաշվի առնելով վերոնշյալը Beeline-ն առաջարկեց Թել-Սել, Իդրամ, Իզի Փեյ ընկերություններին աշխատել մյուս օպերատորներին հավասար շուկայական պայմաններում եւ հաճախորդից չգանձել միջնորդավճար 1000 եւ ավել դրամ վճարման դեպքում: Ցավոք սրտի ընկերությունը ստացավ մերժում, ինչի արդյունքում ստիպված է միջոցներ ձեռնարկել պաշտպանելու սեփական եւ իր բաժանորդների շահերը:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը` պատճառված անհարմարությունների համար եւ տեղեկացնում, որ Դուք կարող եք վճարել Beeline կապի ծառայությունների համար առանց միջնորդավճարի մեր վաճառքի գրասենյակներում, բանկերում, մեր կայքում (բանկային քարտերի), ինչպես նաեւ Beeline Armenia բջջային հավելվածի միջոցով:
Նշենք, որ Beeline-ն աշխատում է արդար պայմանների ձեռք բերման ուղղությամբ, ընկերությունը բաց է երկախոսության համար եւ հիմնական խնդիր է համարում հավասարաչափ եւ արդարացի վերաբերմունքի ապահովումը մեր բաժանորդների հանդեպ»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:



























