Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway ներդրումային հիմնադրամը մոտ 1․1 մլրդ դոլար է վաստակել Apple–ի բաժնետոմսերի արժեքի աճի շնորհիվ, գրում է Meduza–ն։
Berkshire Hathaway-ը, ըստ փետրվարի կեսերին հրապարակված տվյալների՝ 2016-ի սեպտեմբերի վերջից մինչեւ դեկտեմբերի վերջ ձեռք էր բերել Apple–ի 42․13 մլն բաժնետոմս, այդ ընկերության արժեթղթերի իր փաթեթը հասցնելով 57․36 մլն-ի։
2017-ի առաջին վեց շաբաթներին Apple-ի բաժնետոմսերը թանկացել են տարեկան կտրվածքով 16․6 տոկոսով։
Այսպիսով՝ 2016-ի չորրորդ եռամսյակում ձեռք բերված արժեթղթերի փաթեթը հիմա 1․1 մլրդ դոլարով թանկ արժե։



























