Պլանշետների շուկան ծանր ժամանակներ է ապրում, սակայն սա վերաբերում է ոչ բոլոր արտադրողներին։ Օրինակ, Amazon ընկերությունը անցած տարվա արդյունքներով գրեթե կրկնապատկել է Fire պլանշետի վաճառքները, ըստ TrendForce–ի, 2016 թվականին վաճառելով ավելի քան 11 միլիոն պլանշետ։ Այդուհանդերձ, մատակարարումների ընդհանուր ծավալը նվազել է 6,6 տոկոսով։

Apple-ի iPad պլանշետների վաճառքը նվազել է14,1 տոկոսով, սակայն ընկերությունը պահպանել է իր առաջատար դիրքը՝ վաճառելով շուրջ 42 միլիոն դիվայս։ Samsung–ը երկրորդն է՝ սպառած  27 միլիոն պլանշետ ցուցանիշով։

Վերջին մի քանի տարիների ընթացքում պլանշետների ինդուստրիան յուրաքանչյուր եռամսյակ նվազման միտումներ է ցուցաբերում, սակայն իրավիճակը կարող է որոշակիորեն փոխվել Apple-ի կողմից 2017 թվականին 3 նոր՝ 9.7, 12.9 եւ 12.9 դյույմ անկյունագծով պանշետների թողարկումից հետո, նշում է TrendForce–ի վերուծաբան Անիտա Վանը։