Արցախի Հանրապետական կուսակցությունը հանրապետության քաղաքացիներին կոչ է անում աջակցել սահմանադրական բարեփոխումները՝ փետրվարի 20-ին ծրագրված հանրաքվեի ընթացքում։ Կուսակցության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«Չորս օրից՝ համազգային հանրաքվեի ընթացքում ԼՂՀ քաղաքացիները պետք է սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ իրենց ընտրությունը կատարեն։
Ձեր գիտակցական մասնակցությունից ու առաջարկված սահմանադրական բարեփոխումների նախագծին ձեր վերաբերմունքն արտահայտելուց է կախված մեր պետության ոչ միայն սոցիալ-տնտեսական զարգացման ապագան, այլեւ պաշտպանունակությունն ու մեր ֆիզիկական անվտանգությունը։
Արցախի Հանրապետական կուսակցությունը մեր երկրի բոլոր քաղաքացիներին կոչ է անում ասել «Այո»՝ դրանով իսկ նոր էջ բացելով մեր ազատասեր երկրի պատմության մեջ՝ բարգավաճման, անվտանգ գոյության ու համընդհանուր բարեկեցության էջ»։



























