Ղազախստանի խորհրդարանի ֆինանսների եւ բյուջեի սենատի հանձնաժողովը քննարկել է «Ղազախստանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ կրկնակի հարկումը հանելու եւ հարկումից խուսափումը կանխելու մասին համաձայնագրի վավերացման մասին» օրինագիծը, հաղորդում է CA-News-ը:

Փաստաթուղթը միտված է Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը:

Օրինագիծն ուղարկվել է պալատի քննարկմանը: