Facebook սոցկայքը կայքում աշխատատեղեր տեղադրելու եւ ցանցի ներսում հաստիքներ փնտրելու գործառույթ է ստեղծել։ Այս մասին տեղեկությունը տեղադրված է ընկերության կայքում, հաղորդում է TASS-ը։ 

Դեռեւս տվյալ հնարավորութունը կգործի միայն ԱՄՆ-ի եւ Կանադայի օգտատերերի համար։ «Այսօրվանից սկսած՝ ԱՄՆ-ի եւ Կանադայի բիզնեսները կկարողանան հաստիքներ տեղադրել, իսկ նրանց ապագա աշխատակիցները կկարողանան հեշտությամբ գտնել հայտարարությունները նրանց էջերում՝ մտնելով նոր՝ «հաստիքներ» բաժինը։ Այս նոր փորձը բիզնեսին կօգնի գտնել որակավորված մարդկանց այնտեղ, որտեղ նրանք անցկացնում են իրենց ժամանակի մեծ մասը՝ Facebook-ում եւ հեռախոսում», - ասվում է հաղորդագրությունում։

Հայտարարությունները կհայտնվեն օգտատերերի նորությունների ժապավենում։