Beeline-ը տեղեկացնում է, Իզի Փեյ ընկերության տերմինալների միջոցով վճարում կատարելու հնարավորության վերականգնման մասին:

Beeline բջջային կապի ծառայությունների դիմաց բաժանորդները կարող են վճարում կատարել հետևյալ պայմաններով՝

10-ից մինչև 50 ՀՀ դրամ վճարման դիմաց գանձվում է - 0 ՀՀ դրամ,

51-ից մինչև 999 ՀՀ դրամ վճարման դիմաց գանձվում է - 30 ՀՀ դրամ,

1,000-ից մինչև 70,000 ՀՀ դրամ վճարման դիմաց գանձվում է - 0 ՀՀ դրամ:

Նշենք, որ բաժանորդները կարող եք վճարել Beeline կապի ծառայությունների համար առանց միջնորդավճարի մեր վաճառքի գրասենյակներում, բանկերում, մեր կայքում (բանկային քարտերի), ինչպես նաև Beeline Armenia բջջային հավելվածի միջոցով: