Gartner քոնսալթինգային ընկերությունը հաշվետվություն է հրապարակել, որի համաձայն՝ սմարթֆոնների շուկայում BlackBerry-ի բաժինը 2016 թվականի 4-րդ եռամսյակում կազմել է 0,0 տոկոս: Այս մասին հայտնում է Life-ը:
Նշված ժամանակաշրջանում աշխարհում վաճառվել է ընդամենը մոտ 431 մլն սմարթֆոն, որից միայն 207,9 հազար սարքն է արտադրել կանադական լեգենդար ընկերությունը: Այսպիսով՝ շուկայի այս հատվածում BlackBerry-ի բաժինը կազմել է միայն 0,0482 տոկոս, որը Gartner-ի վերլուծաբանները գրանցել են որպես 0,0 տոկոս:
Ըստ որում՝ Gartner-ի վիճակագրության մեջ չեն մտել Android-ի հարթակով BlackBerry-ի նոր սարքերը, որը նույնպես կարող էր արդյունքների վրա ազդել:




























