Լեհական Բելոստոկում երկաթուղու վրա այրվում է դիզելային վառելիքով եւ բեզնինով բեռնավորված գնացքը: Վարշավայի ուղղությամբ երթեւեկությունը արգելափակված է: Այդ մասին այսօր հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Լրագրողների տվյալներով, երկու բեռնատար գնացքները բախվել են վաղ առավոտյան, ինչից հետո պայթել է վառելիքի ցիստեռններից մեկը եւ հրդեհ է սկսվել: Արդյունքում տուժել է երկու մարդ: Ներկայումս դեպքի վայրում աշխատում են հրշեջները, հարակից շենքերից մարդիկ տարհանվել են, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»: