Սիրիայում հրադադարի պահպանման հսկողության նպատակով Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի ստեղծած խումբը զբաղվելու է ընդդիմության ու ԻՊ-ի եւ «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորումների ահաբեկիչների տարանջատումով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Երեք երկրների համատեղ խումբը հանդես է գալու որպես Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման հսկողության եռակողմ մեխանիզմ։

Խումբը զբաղվելու է նաեւ ընդդիմությանը եւ ահաբեկիչներին՝ այդ թվում ԻՊ ու «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորումների անդամներին տարանջատելով։

Խմբի հանդիպումները կանոնավոր կազմակերպվելու են՝ կողմերից մեկի խնդրանքով։ Առաջին հանդիպումը կայացել է փետրվարի 6-ին Աստանայում։

Հանդիպումներին կարող են հրավիրվել նաեւ Սիրիայի իշխանությունների ու ընդդիմության, նաեւ այլ երկրների ներկայացուցիչներ։