Մարկ Ցուկերբերգը մտադիր է զբաղվել իր հիմնադրած Facebook սոցցանցի բազայի վրա գլոբալ հասարակության ձեւավորման համար սոցիալական ենթակառուցվածքների զարգացմամբ: Այս մասին հաղորդում է DW-ն:

«Այնպիսի ժամանակներում, ինչպիսին հիմա է, ամենակարեւորը, որ մենք կարող ենք անել Facebook-ում, սոցիալական ենթակառուցվածքներ ստեղծելն է, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենալ գլոբալ հանրությունը կառուցել»,- ընդգծել է Ցուկերբերգը:

Նա առանձնացրել է հիմնական ուղղությունները. փոխադարձ աջակցության զարգացում, անվտանգության ապահովում, տեղեկացվածություն, քաղաքացիական ակտիվություն եւ տարբեր մշակույթների ու հայացքների տեր մարդկանց ներգրավում:

Ցուկերբերգը նշել է, որ Facebook-ն արհեստական ինտելեկտ է մշակել, որը պետք է ճանաչի արգելված բովանդակությունը: Այդ տեխնոլոգիան կսկսեն մասամբ կիրառել արդեն 2017 թվականին:

Facebook սոցցանցում շուրջ 1.9 մլրդ ակտիվ օգտատեր կա: