Եվրոպական միության ներկայացուցիչները նոյեմբերի 8-9 կժամանեն Երեւան` Երեւանի մետրոյի վերականգնողական նախագծի իրականացման մեկնարկն ազդարարելու նպատակով:

ԵՄ Երեւանյան գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում քննարկվելու է նաեւ ջրամատակարարման պայմանագիրի  ու Հայաստանի քաղաքապետարանների հետ վերականգնողական նախագծերի հարցերը:

Մետրոյի վերականգնողական նախագծի նպատակն է ֆինանսավորել առաջնային կապիտալ ներդրումները` Երեւանի մետրո համակարգի նորացնման նպատակով: Նախագծով նախատեսվում է բավարարել առավել անմիջական անվտանգության նորացման կարիքները` այդ թվում  շարժակազմի նորացում, ռելսային ուղիների բարելավում, էներգամատակարարման վերանորոգում, պոմպերի փոխարինում, տեխնիկական սպասարկման ձեռնասայլակների ներդնում:

Երեւանի մետրոյի վերականգնողական նախագծի առաջին փուլը հաստատվել է 2010 մարտին: Դրան հատկացվել է 5 միլիոն եվրո արժողության ԵՄ դրամաշնորհ ԵՄ Հարեւանության ներդրումային գործիքի (ՀՆԳ) միջոցով, 5 միլիոն վարկ Եվրոպական ներդրումային բանկի կողմից,  ինչպես նաեւ 5 միլիոն վարկ եւ 1 միլիոն  տեխնիկական համագործակցության դրամաշնորհ Զարգացման  եւ Վերակառուցման Եվրոպական Բանկի կողմից: Երկրորդ փուլով նախատեսվում է լուծել այլ խնդիրներ` ներառյալ ջրամատակակումը դեպի թունել 15 միլիո եվրոյի ինդիկատիվ արժեքով:

Մետրոյի վերականգնումից զատ ԵՄ ներկայում ավարտում է Հայաստանի տարբեր քաղաքապետարաններն ընդգրկող ջրամատակարարման նախագիծը` Հարեւանության ներդրումային գործիքի միջոցով: Հայաստանյան փոքր քաղաքապետարանների ջրային նախագծի արժեքը կազմում է 20.8 միլիոն եվրո: Այն  նախատեսում է  վերականգնել Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզի քաղաքային ջրամատակարարումը, ինչպես նաեւ վերականգնել ջրի մաքրման կայաններն ու կոյուղու հավաքատեղիները Դիլիջանի եւ Ջերմուկի մարզերում:

Այցի ընթացքում ներկայացուցիչները քննարկելու են նաեւ ապագայի հնարավոր ծրագրեր այլ ոլորտներում: