Այսօրվա դրությամբ, Հայաստանում չկա քաղաքական ուժ, որը կարող է խորհրդարանական ընտրություններում հավաքել 50 տոկոս+1 ձայն, մամուլի ասուլիսում հայտարարել է Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը:
Նա միաժամանակ հեգնել է. «Եթե «Բագավաճ Հայաստան» կուսակցությունը ցանկանում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում հավաքել 50 տոկոս+1 ձայն, մենք ձգտում ենք ստանալ 50 տոկոս+2 ձայն»: Միեւնույն ժամանակ Կարապետյանը բարձր է գնահատել ՀՅԴ-ի շանսերը խորհրդարանական ընտրություններում, որտեղ, ըստ նրա, որոշիչ են լինելու արտաքին քաղաքական գործոնները՝ հայ-թուրքական գործըթնացը, ղարաբաղյան հակամարտությունը, որտեղ ՀՅԴ-ն դրոշակակիր է: «Իհարկե, որոշիչ կլինեն նաեւ սոցիալական հարցերը, եւ ՀՅԴ-ն, որպես սոցիալիստական կուսակցություն, եւս հատուկ ակտիվություն կցուցաբերի»,- նկատել է Կարապետյանը:





























