Microsoft ընկերությունը մշակել է մոծակներ որսացող ռոբոտ, որի օգնությամբ գիտնականները կարող են այդ միջատների մոտ հայտնաբերել վտանգավոր վիրուսներ ու բակտերիաներ, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը։
Առաջին փորձի արդյունքների մասին զեկուցել են Բոսթոնում գիտաժողովի ժամանակ։
Project Premonition կոչվող ռոբոտը կարող է ճանաչել միջատների վարքագիծը ու որոշակի անհատների որսալ։
Գիտնականների համար կարեւոր է նախապես ճանաչել Զիկա վիրուսը կամ Արեւմտյան Նեղոսի տենդը, որպեսզի կարողանան նախազգուշացնել բուժաշխատողներին ու բնակչությանը հնարավոր համաճարակի մասին։
Microsoft -ը հույս ունի, որ մոտ ապագայում անօդաչու թռչող սարքերը սարքավորված կլինեն այս նոր ռոբոտեխնիկայով, կսավառնեն քաղաքների վրայով ու կմշտադիտարկեն շրջակա միջավայրի վիճակը։




























