Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Դոնալդ Թրամփի ստորագրած միգրացիոն հրամանագիրն անվանել է «վիրավորանք ամբողջ ազգի համար», հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Դա վիրավորանք է ամբողջ ազգի համար, որը ոչ մի անգամ որեւէ ահաբեկչություն չի իրականացրել։ Դուք չեք կարող գտնել թեկուզ մեկ իրանցու, որը երբեւէ ահաբեկչություն իրականացներ ամերիկացիների դեմ»,- ասել է Զարիֆը CNN հեռուստաալիքին, հավելելով, որ Իրանը դատապարտել է բոլոր ահաբեկչությունները ՝ սկսած դեպտեմբերի 11-ի հարձակումից։
Զարիֆը նաեւ շեշտել է, որ իրանցիները ԱՄՆ-ում ամենակիրթ ու հաջողակ ներգաթյլալներից են։
«Սպառնալիքները ու վիրավորանքները միավորում են իրանական ժողովրդին»,- հավելել է նա։



























