Չինաստանի Խենան նահանգում հայտնվել է ռոբոտ հերթապահը-ոստիկան՝  իր տեսակի մեջ առաջին ռոբոտը Չինաստանի կայարաններում հերթապահության համար, հայտնում է China News Service գործակալությունը։

Հայտնում են, որ ռոբոտ ոստիկանը սկսել է հերթապահությունը Չժենչժոու քաղաքի արագընթաց գնացքների կայարանում։ Ռոբոտը կարող է հերթապահությունն իրականացնել առանց մարդու օգնության, սկանավորել ու ճանաչել ուղեւորների դեմքերը։ Ռոբոտը կարող է նաեւ պատասխանել ուղեւորների հարցերին, սկանավորել օդի ջերմաստիճանը ու դրանով իսկ նախազգուշացնել հրդեհի սպառնալիքի մասին։

Մեկ շաբաթ ռոբոտն աշխատելու է փորձնական ռեժիմով, որից հետո արդեն կանցնի մշտական հերթապահությունների նաեւ գիշերային ժամերին։