Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Պորոշենկոն ՆԱՏՕ-ի ղեկավարին տեղեկացրել է Դոնբասում անվտանգության հետ կապված բարդ իրադրության մասին: Ստոլտենբերգն ընդգծել է, որ Դաշինքը դադարեցրել է Ռուսաստանի հետ համագործակցությունը, ինչպես նաեւ սատարում է Մոսկվայի դեմ պատժամիջոցները՝ մինչեւ «Մինսկի համաձայնությունների» ամբողջական իրականացումը:

Հանդիպման ընթացքում կողմերը համաձայնություն են ձեռք բերել Ուկրաինային ՆԱՏՕ-ի հիմնադրամի կողմից աջակցության շրջանակում հետագա աշխատանքներն ակտիվացնելու մասին:

Պյոտր Պորոշենկոն նաեւ ՆԱՏՕ-ի պատվիրակությանն Ուկրաինա է հրավիրել: