Չեխիայից գիտնականները բրիտանացի գործընկերների հետ աշխարհի ամենահզոր լազերն են ստեղծել: Ըստ Oane-ի՝ ստեղծված սարքի միակ թերությունը լիցքավորման տեւողությունն է:

Ստեղծված լազերի մեկ բռնկումը կարող է մի ամբողջ լիճ եռացնել, այն հզորությամբ նմանատիպ լազերներին գերազանցում է 10 անգամ: Լազերը Bivoj անվանումն է ստացել: Ծրագրվում է այն օգտագործել կոմերցիոն նպատակներով:

Նորաստեղծ լազերի թերությունն այն է, որ այն ավելի թույլ է. հզորությունը կազմում է 1.000 Վտ: Գիտնականները նաեւ նշել են, որ նոր իմպուլսի համար լիցքավորման համար սարքավորումը բավական երկար ժամանակ է պահանջում: Ենթադրվում է, որ լազերը վաճառքի կհանվի արդեն այս տարեվերջին: