Նոյեմբերի 9-10-ին տեղի կունենա «Արդար դատաքննություն եւ դատական իրավունքի անկախություն» թեմայով ԵՄ-Հայաստան հասարակական կազմակերպությունների համաժողովը:

Երեւանում ԵՄ գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Եվրոպական հանձնաժողովի  կազմակերպած  համաժողովը   կներկայացնի Հայաստանի եւ Եվրամիության քաղաքացիական հասարակության  դերակատարների, այդ թվում մարդու իրավունքների ակտիվիստների,   դատավիճողների  եւ հետազոտողների, գիտնականների, մասնագիտացված իրավական կազմակերպությունների անդամների, գործող փաստաբանների եւ այլոց: Այն  տեղի կունենա «Երեւան» հյուրանոցում (բացումը` նոյեմբերի 9-ին ժ 09:00-ին,  փակումը` նոյեմբերի 10-ին  ժամը 18:00-ին ձմեռային պարտեզում):

Համաժողովի նպատակն է նպաստել գործող ԵՄ-Հայաստան երկխոսությանը ստեղծելով կառուցողական քննարկումների դաշտ գիտնականների եւ Հայաստանի եւ ԵՄ քաղաքացիական հասարակության անդամների միջեւ` նրանց գիտելիքներով ու տեսակետներով հագեցնելու մարդու իրավունքների պաշտոնական երկխոսության ծրագիրը:

Համաժողովի եզրակացություններն ու դիտողությունները քննարկվելու են  Եվրամիության եւ  Հայաստանի միջեւ  մարդու իրավուքների երկխոսության հաջորդ երկկողմ նստաշրջանի ընթացում, որը տեղի կունենա դեկտեմբեր 2010-ին Բրյուսելում: