Լիբիայում ձերբակալել են 10 լրագրողների, որոնք քննադատել էին երկրի ղեկավարությանը: Ինչպես հաղորդում է SAPA գործակալությունը, խոսքը գնում է

Lybia Press լրատվական գործակալության աշխատակիցների մասին: Գործակալությունը պատկանում է երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի ավագ որդուն՝ Սեյֆ ալ-Իսլամին: Լիբիայի լրագրողների միության ղեկավար Սալմա աշ-Շաաբի խոսքով, անվտանգության ուժերը ձերբակալել են վեց տղամարդու եւ չորս կնոջ, ներառյալ Եգիպտոսի երկու քաղաքացիների, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Lybia Press-ն ընդգրկված է al-Ghad media group-ի կազմում, որը պատկանում է Սեյֆ ալ-Իսլամ Քադդաֆիին: Նա հայտնի է իր բարեփոխական հայացքներով եւ մի քանի տարի առաջ Լիբիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման նախաձեռնողն էր: