Նոյեմբերի 7-ին, ժամը 21.15-ին,  ոստիկանության Էրեբունու բաժնում «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Ռոստովյան փողոցի թիվ 27 շենքի մոտից «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա Կարեն Ա.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Ազատամարտիկների փողոցի թիվ 28 տանը, վիճաբանության ժամանակ, 19-ամյա Փայլակ Մ.-ն  խոհանոցային դանակով հարվածել է Կարեն Ա.-ի որովայնին:

Ձեռնարկվում են միջոցառումներ Փայլակ Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: