Փետրվարի 20-ին ժամը 8:00-ին, Արցախի Հանրապետությունում բացվել են հանրաքվեի բոլո 280 տեղամասերը և քվեարկությունն սկսված է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:

Նա կոչ արեց հանրությանը՝ ակտիվություն ցուցաբերել և կատարել իրենց քաղաքացիական պարտքը։

Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետությունում անցկացվում է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվե, որի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի 102 757 քաղաքացի:

Հանրաքվեում «այո»-ի հաղթանակի դեպքում երկիրը կիսանախագահական կառավարման համակարգից կանցնի նախագահական համակարգի: