Նոյեմբերի 7-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Տավուշի  բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հոկտեմբերի վերջերին 47-ամյա Սեյրան Ք.-ն, մարդկային գանգ որոնելու նպատակով, Չինչին գյուղի «Կաղնի Խաչ» կոչվող հանդամասի  պատմության եւ մշակույթի հուշարձան հանդիսացող սրբավայրում շրջել է խաչքարը` վնասելով այն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ պատմամշակույթային հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության պետի տեղակալից ընդունվել է հաղորդում: Նյութական վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: