BMW-ի նախկին աշխատակիցը, ով մի քանի մարդու պատանդ էր վերցրել ընկերության ներկայացուցչությունում, հանձնվել է ոստիկանությանը:
BFM TV հեռուստաալիքի փոխանցմամբ, տղամարդը չորս պատանդ է վերցրել: Դեպքի վայր ժամանած ոստիկաններին հաջողվել է նախ ազատ արձակել երեք պատանդների, ապա նախկին աշխատակիցը հանձնվել է ոստիկանությանը: Ոչ ոք չի տուժել:
Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ, տղամարդը հանդիպում էր պահանջում ընկերության ղեկավարության հետ:




























