Դիտորդները ժամանել են եւ կժամանեն Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին փետրվարի 20-ին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանում «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը, հաղորդում է «Արցախպրես»-ը։
«Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կոչված է կարգավորելու մեր ներքին կյանքը, իսկ երկրները, որոնք չեն ցանկանում դա ճանաչել, իրենց գործն է», - կարծում է Խանումյանը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում ընտրությունները միշտ դիտորդների ուշադրության կենտրոնում են եղել։ «Անկախ ամեն ինչից Լեռնային Ղարաբաղ են ժամանում մեծ թվով դիտորդներ», - հիշեցրել է քաղաքական գործիչը։




























