Մեծ Բրիտանիայում Google եւ Bing որոնման համակարգերը նորմերի կամավորական կոդեքս են ստորագրել՝ կոչված հակազդելու ցանցահենային կոնտենտին։ Այս մասին գրում է Guardian-ը։
Տվյալ միջոցառումը զգալիորեն կբարդացնի ցանցահենային ֆիլմերի ու երաժշտության որոնումը։ Մեծ Բրիտանիայում իր բնույթով միակը համարվող այս օրենգիրքը թույլ կտա ցածրացնել ապօրինի կոնտենտով կայքերի դիրքը՝ իրավունքների խախտման մասին բողոքից հետո։
Կոդեքսը մշակվել է Մեծ Բրիտանիայի մտավոր սեփականության, մշակույթի, լրատվամիջոցների եւ սպորտի նախարարության հետ համատեղ։




























