Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նոյեմբերի 18-ին կայցելի Բաքու մասնակցելու Ադրբեջանում անցկացվող մերձկասպյան երկրների նախագահների գագաթաժողովին:

Aze.az գործակալության հաղորդմամբ, Ադրբեջան կայցելեն նաեւ մերձկասպյան պետությունների այլ ղեկավարներ:

NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ նոյեմբերի 3-4-ին Բաքվում կայացել է մերձկասպյան երկրների ԱԳ փոխնախարների 4-րդ հանդիպումը`  Կասպից ծովում անվտանգության ոլոտում համագործակցության մասին համաձայնագիր կնքելու համար: Նիստի ավարտին Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալա Խալաֆովը հայտարարել է, որ համաձայնագիրը գրեթե պատրաստ է:

Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Ղազախստանը ստորագրել էին երկկողմ համաձայնագիր, որը կարգավորում է ծովի բնական ռեսուրսների բաժանումը, սակայն դեռեւս անլուծելի է մնում նրա ջրերի օգտագործման հարցը:

Իրանն, օրինակ, իր հերթին առաջարկում է ծովը բաժանել 5 մասի, յուրաքանչյուրին տարմադրելով 20 տոկոս: