ԼՂՀ-ում հանրաքվեն անցնում է բավականին բարձր մակարդակի վրա ու միջազգային չափանիշներին համապատասխան։ Այս մասին հայտնել է բուլղարացի քաղաքագետ Գեորգի Կոլարովը, որը Լեռնային Ղարաբաղ է ժամանել հանրաքվեի ընթացքին հետեւելու համար, փոխանցում է «Արցախպրեսը»։
«Ես արդեն երրորդ անգամ եմ նման առաքելությամբ Լեռնային Ղարաբաղ ժամանում։ Հետեւելով քվեարկության ընթացքին, ես նկատեցի ընտրողների ակտիվությունը։ Ամեն ինչ արվում է ըստ օրենքի ու հանգիստ»,- փաստեց քաղաքագետը։ Ընդ որում նա հավելեց, որ «ոչնչից չի վախենում ու միշտ այցելում է Արցախ»։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին ԼՂՀ-ում անցնում է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն։




























