Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները անցել են խաղաղ մթնոլորտում եւ բոլոր ընդդիմադիր ուժերը մասնակցել են քաղաքական գործընթացին, սակայն այդ ընտրությունների անցկացումն, ընդհանուր առմամբ, բավարար չէր երկրում ժողովրդավարության զարգացման գործում էական առաջընթացի համար: Այս մասին ասված է նոյեմբերի 8-ին միջազգային ԵԱՀԿ դիտորդական առաքելության տարածած հայտարարության մեջ, որը տեղադրված է ԵԱՀԿ կայքում:

Դիտորդները նշել են, որ ԿԸՀ-ն, ընդհանուր առմամբ, լավ է կառավարել ընտրական գործընթացների տեխնիկական ասպեկտները, սակայն լրատվամիջոցների  եւ հավաքների սահմանափակ ազատությունը, եւ թեկնածուների գրանցման գործընթացը, որում եղել են թերություններ, ավելի են թուլացրել դիրքորոշումը եւ գրեթե անհնար դարձրել ակտիվ քաղաքական քննարկումները: Դա, ինչպես նաեւ մրցունակ մթնոլորտի ապահովման սահմանափակումը, թեկնածուների համար ոչ հավասար պայմաններ ստեղծելը, խոչընդոտել են ընտրողներին կատարել տեղեկացված ընտրություն:

«Չնայած գործադրված բոլոր ջանքներին, պետությունն պետք է շատ ավելին անի բազմակարծիք ժողովրդավարության զարգացման գործում  առաջընթաց գրանցելու համար»,-ասել է Վոլֆգանգ Գրոսրուկը` ԵԱՀԿ կարճաժամկետ առաքելության եւ ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի պատվիրակության նախագահը:

«Ադրբեջանում տնտեսական առաջընթացն ու կայունությունը ակնհայտ են: Կայունությունը կարող է ուժեղանալ միայն քաղաքական ազատականացման եւ երկրի ժողովրդականացման ճանապարհով: Անկախ դիտորդները գրանցել են խախտումներ ձայների հաշվաման գործում եւ արձանագրել քվեաթերթիկների լցոնումներ:

Ադրբեջանը պետք է գործադրի հետագա ջանքերը մեծ ժողովրդավարացում ապահովելու համար»,-ասել է Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավարը Անելի Յատենմյակին:

«Ցավոք մեր դիտարկումները ցույց են տալիս, որ պայմաններ չեն ստեղծվել ամբողջական ժողովրդավարական ընտրությունների համար: Մենք հատկապես անհանգստացած ենք հիմնարար ազատությունների սահմանափակմամբ, լրտավամիջոցների անկողմնակալությամբ, մեկ կուսակցության գերիշխանությամբ եւ ընտրությունների օրը լուրջ ընտրախախտումներով: Մենք պատրաստ ենք իշխանություններին օգնել, որպեսզի ընտրությունների ընթացքում Ադրբեջանում ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած բոլոր պարտականությունները կատարվեն»,-ասել է ԵԱՀԿ/ԺՀՄիԳ-ի երկարաժամկետ առաքելության ղեկավար Օդրի Գլովերը: