Նոյեմբերի 4-ին, ժամը 21.50-ին, «Երեւան» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում  հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի եւ պարանոցի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 16-ամյա Զավեն Մ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ վնասվածքներն ստացել է ժամը 21.00-ին, Մանանդյան փողոցի թիվ 2 հասցեի մոտ, անհայտ անձանց հետ վիճաբանության ժամանակ: Նոյեմբերի 7-ին բաժին է ներկայացել 18-ամյա Աշոտ Պ.-ն  եւ հայտնել, որ նոյեմբերի 4-ին, ժամը 21.00-ին, Մանանդյան փողոցի թիվ 2 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, Զավեն Մ.-ն ձեռքով հարվածել է իր դեմքին, իսկ ինքը ծալովի դանակով հարվածել է նրան ու դիմել փախուստի: Աշոտ Պ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն: