Հայաստանի էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանն այսօր` նոյեմբերի 8-ին Իրանի նավթամթերքների արտադրության եւ բաշխման ազգային ընկերության միջազգային հարցերով գլխավոր տնօրեն Մուհամեդ Ահբարիշադի հետ համատեղ այցելել է Իսպահանի նավթաքիմիական գործարան:

Ինչպես հաղորդում է Iran News-ը, հայ պաշտոնյան ընդգծել է երկու երկրների համագործակցությունն էներգետիկայի ոլորտում, դա համարելով առաջնահերթություն երկու երկրների համար: Սիմոնյանը կարեւորել է էներգետիկ ոլորտում համագործակցությունը, ընդգծելով, որ դա կարող է հիմք ծառայել Հայաստանի եւ Իրանի միջեւ հետագա համատեղ  տնտեսական գործունեություն ծավալելու համար: