ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախ ժամանած Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին՝ Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելին (Լյուքսեմբուրգ) ու խմբի անդամ Յարոմիր Շտետինուին (Չեխիա)։

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաեւ Եվրոպական խորհրդարանի հետ փոխհարաբերություններին։ Մասնավորապես, քննարկվել են հարցեր, որոնք կապակցված են բարեկամության խմբի գործունեության հետ, որն ուղղված է երկկողմանի կապերի ամրապնդմանն ու խորացմանը։