Apple կորպորացիան ծրագրում է մարտին ընկերության ցուցահանդեսի ժամանակ ներկայացնել կարմիր գույնի iPhone 7, այս մասին հայտնել է Mac Otakara պորտալը՝ վկայակոչելով անանուն աղբյուրը։

 Սա արդեն երկրորդ լուրն է նոր գույնի iPhone-ի առաջարկի մասին։ Նախորդ անգամ էլ հայտնել էին, որ գունային նոր լուծումը հասանելի կլինի iPhone 7s տարբերակում ու միայն Չինաստանի համար։ Ըստ շրջանառվող լուրերի՝ բացի փայլուն կարմիր կորպուսով iPhone 7 եւ 7 Plus մոդելներից՝ Apple -ը կստեղծի նաեւ iPhone SE ՝ 128 գիգաբայթ հզորությամբ։

Աղբյուրները նաեւ հավաստիացնում են, որ ցուցահանդեսին կներկայացվեն նոր iPad –ներ։ Օրինակ առանց շուրջկալի նոր պլանշետ՝ 10․5 դյույմ տրամագծով։ Էկրանի շուրջկալի բացակայության շնորհիվ դրա չափերը կհամապատասխանեն սովորական iPad Pro 9,7–ին։ Պլանշետների մատակարարումները կարող են սկսվել 2017-ի մայիսից։