Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի հուշամրցաշարի չորրորդ տուրում միանձնյա առաջատար Լեւոն Արոնյանը մրցեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ: Արոնյանը հանդես եկավ սեւ խաղաքարերով: 35-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ ոքիի: Արոնյանն ունի 3, Մամեդյարովը 2,5 միավոր:
Ոչ ոքի են ավարտվել նաեւ Նակամուրա - Կրամնիկ եւ Գելֆանդ - Գրիշչուկ պարտիաները:





























