Կաշառակերությանը նպաստելու համար արտասահմանում շվեյցարական բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունը եւ նավթային ծառայություններ մատուցող եւս 5 ընկերություններ համաձայնել են շուրջ 156 մլն դոլարի տուգանք վճարել եւ հրաժարվել 80 մլն շահույթից:
Մասնավորապես, ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով, դատարանի նյութերի համաձայն, շվեյցարական Panalpina World Transport (Holding) Ltd ընկերության ներկայացուցիչները խոտովանել են, որ 2002-2007 թթ ծախսել են 27 մլն դոլար Ադրբեջանի, Անգոլայի, Բրազիլիայի, Ղազախստանի, Նիգերիայի, Ռուսաստանի եւ Թուրքմենստանի պաշտոնյաներին կաշառք տալու համար: Բազելում գտնվող այս ընկերությունն ու նրա ամերիկյան մասնաճյուղը համաձայնել էին վճարել 70 մլն դոլար եւ հրաժարվել 11,3 մլն շահույթից: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայությունը:





























