«Հարավային Կովկասում սահմանապահ կառավարման համակարգերի աջակցություն» ծրագրի շրջանակներում թրենինգները կանցկացվեն Վրաստանում, նոյեմբերի 15-19-ին: Դրանց կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանապահ, միգրացիոն եւ մաքսային ծառայությունների աշխատակիցները:
Ինչպես հաղորդում է «Գռուզիա online»-ը, ծրագիրն իրագործվում է ԵՄ կողմից:
«Քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են հակամարտության մեջ, նշված ծրագիրը վերաբերում է դեռ միայն Վրաստանին ու Ադրբեջանին»,- գրում է պարբերականը:





























