Եվրահանձնաժողովի Article 29 Working Party ստորաբաժանումը (զբաղվում է քաղաքացիների մասնավոր կյանքի իրավունքի պաշտպանությամբ) հայտարարել է, որ «դեռեւս մտահոգված» է Windows 10-ի օպերացիոն համակարգի գաղտնիության կարգավորմամբ, չնայած ընկերությունը հայտարարել է փոփոխությունների մասին, հայտնում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ ստորաբաժանումը հարցում է անցկացրել ընկերության կողմից տարբեր, այդ թվում՝ գովազդի նպատակներով օգտատերերի անհատական տվյալների մշակումը «ավելի մանրամասն պարզաբանելու համար»:
«Նույնիսկ հաշվի առնելով առաջարկվող Windows 10-ի փոփոխությունները, աշխատանքային խումբը, ինչպես նախկինում, մտահոգված է օգտատերերի անհատական տվյալների պաշտպանության մակարդակով»,- նշված է Article 29 Working Party-ի հաղորդագրության մեջ:




























