Ադրբեջանի ղեկավարությունը ռազմատենչ հայտարարություններ անելու փոխարեն  ավելի լավ կաներ, վերահսկեր ծառայությունն առաջին գծում, որպեսզի ինքնագլուխ որոշումներ ընդունած «չկայացած» դիվերսանտները չթափանցեին մեր դիրքերը եւ չփորձեին ինչ-որ դիվերսիոն-հետախուզական գործունեություն ծավալել: Այս մասին հայտարարել է Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, «հ1»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նրան, որ հայկական կողմից Ադրբեջանին հանձնված  «դիվերսանտ» զինվորի դիակի հուղարկավորության ժամանակ Ալիեւը կրկին ռազմատենչ ելույթով է հանդես եկել:

«Իհարկե, դիվերսանտներն իրենց արժանի հակահարվածն ստացել են, եւ մեզ համար տարօրինակ է, որ Ադրբեջանի ղեկավարությունն ինչպես է տեսնում այդ չկայացած դիվերսանտներին հերոսացնելուց հետո մեր միասնական, խաղաղ գոյատեւումը»,- նշել է նախարարն ու հավելել. «Ուզում եմ բոլորին հավաստիացնել, որ ՀՀ ԶՈՒ եւ հատկապես արցախյան հատվածը կանեն ամեն ինչ, որպեսզի անհրաժեշտության դեպքում պարտադրեն խաղաղ պայմաններ, որպեսզի այդպիսի հայտարարությունները մնան լոկ հայտարարություներ: Եվ մենք այսօր ի վիճակի ենք մեր խնդիրների կատարմանը պատշաճ ձեւով մոտենալ եւ մեր երկիրը, հայրենի հողը պաշտպանել»: