Մոսկվայի «Բուտիրկա» բանտում անցկացվում է ինտերնետ եւ բանտարկյալներին կթույլատրվի Skype-ի վիդեոկապով խոսել հարազատների հետ, ՌԻԱ Նովոտսիին հայտնել է մեկուսարանի պետը:
Մինչեւ տարեվերջ բանտարկյալների համար կտեղադրվի նաեւ սոլյարիում: Լրացուցիչ ծառայությունների համար բանտարկյալները կվճարեն անձնական հաշվից:
«Բուտիրկան» Մոսկվայի ամենամեծ, ամենահին եւ հայտնի քրեակատարողական հիմնարկն է: Շենքը որպես պատմության եւ ճարտարապետության հուշարձան պահպանվում է պետության կողմից:





























