Այսօր՝ փետրվարի 21-ին, ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր երեկ գիշեր ղարաբաղյան ուժերը կրակահերթեր են արձակել Ակնայի շրջանի Այաղ Քերվենդ գյուղի հովիվների ուղղությամբ, հերթական ապատեղեկատվություն է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԼՂՀ ՊԲ-ն:
«ՊԲ առաջապահ զորամասերը երբեք քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում: Ավելին՝ ՊԲ առաջապահ ուժերը երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս, իսկ ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ են բացում միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,-ասված է հաղորդագրության մեջ:



























