Telegram-ի մեսենջերը՝ Android հիմքով սարքավորումների համար, ստացել է ձեւավորման թեմաներ։ Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական բլոգում։

Ոճը փոխելու համար օգտատերը պետք է մտնի Settings եւ ընտրի Themes ցանկը։

Նշվում է, որ Telegram-ի մասնակիցները կարող են ստեղծել սեփական թեմաները։ Օգտատերերի ձեւավորումները հրապարակվում են  @TelegramThemes չաթում, իսկ դրանցից լավագույնները հայտնվում @Themes ալիքում։